«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին. «Լիվերպուլի» հետ հանդիպման նախօրեին իսպանացին հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը և մնալ Մանչեսթերում։
«Ես պատրաստ եմ ընդմիշտ մնալ այստեղ։ Ավելի լավ տեղ չի կարող լինել, ես 10 տարով կերկարաձգեի պայմանագիրը։
Թվում է, թե երբ գովում ես քո թիմին, դու գովում ես ինքդ քեզ, բայց դա հեռու է իմ մտադրությունից։ Իմ թիմը լավագույնն է»,- մեջբերում է Գվարդիոլային Mirror-ը։
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։ Իսպանացի մասնագետն անգլիական թիմի հետ աշխատում է 2016 թվականի հունիսի 1-ից։
«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,55։