«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը»։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։
Հաղորդվում է, որ մասնագետի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս հեռանալ հռոմեական ակումբից արտասահմանյան թիմից առաջարկ ստանալու դեպքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «զինագործները» հետաքրքրված են նաև «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի և «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի ծառայություններով։