«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր հեռացման մասին շշուկները։
«Իմ կարճ մարզչական կարիերայի ընթացքում ինձ միշտ 2-3 խաղ է բաժանել հեռացվելուց։ Հավանաբար, դա հատուկ է ֆուտբոլին, ու, մասնավորապես, Անգլիայում։ Տրամաբանական է, որ մարզչի վրա միշտ ճնշում է գործադրվում, դա բնական է։ Եթե նույնիսկ ՉԼ գոտում հայտնվես, միշտ հսկողության տակ կլինես։ Հիմա հպարտանում եմ, որ գլխավորում եմ «Էվերթոնը»»,-Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Ներկայումս «Էվերթոնը» 25 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում է։