«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, որոնցով պորտուգալացին իրեն և Ջեյմի Կարագերին անվանել էր խանդոտ։
«Ես այդ խոսքերը կարդացի առավոտյան։ Ես արդեն ասել եմ, որ դժվար լինի այնպիսի ֆուտբոլիստ, որը չխանդի և չնախանձի Ռոնալդուին։ Նրա կարիերան, նվաճումները, վաստակած գումարները, մկանները․․․»,- նշել է անգլիացի նախկին ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ժամանակին Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդում» եղել է Ռունիի խաղընկերը։