«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, ի պատասխան Լիոնել Մեսսիի և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև առկա կոնֆլիկտի վերաբերյալ հարցին, կարծիք հայտնեց, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը չպետք է մեկնաբանի թիմում տեղի ունեցող իրադարձությունները:
«Բոլորն էլ սեփական կարծիք ունեն: Բայց միայն խաղացողներն ու մարզչական շտաբն են առնչվում այս իրավիճակին: Արդեն իսկ շատ տհաճ խոսակցությունների արտահոսք է եղել, կարծում եմ, այդ ամենը պետք է մնա թիմի ներսում: Խաղադաշտում ցույց տվեցինք, որ մենք շարունակում ենք մնալ թիմ»,- մեջբերում է Ալբային Marca-n:




























































