Ուեյն Ռունին արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, ով իրեն նախանձ էր անվանել։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը հայտարարել էր, որ պորտուգալացին «նույն խաղացողը չէ, ինչ նախորդ տարիներին»։ Ռոնալդուն Ռունիին և Ջեյմի Կարագերին նախանձ է անվանել՝ մեկնաբանություն թողնելով Ուեյնի հրապարակած լուսանկարի տակ։
«Ես դա տեսա առավոտյան։ Ես կասեի, որ հավանաբար չկա խաղացող, ով չնախանձի Կրիշտիանու Ռոնալդուին։ Նրա կարիերան, նվաճած գավաթները, վաստակած գումարները… որովայնի մկանները:
Բոլոր խաղացողները, բացի Լիոնել Մեսսիից, նախանձում են Կրիշտիանուին»,- մեջբերում է Ռունիին The Sun-ը։
























































