«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» երիտասարդ կիսապաշտպանի հետ։ Մերսիսայդցիները համաձայնության են եկել Ֆաբիո Կարվալյուի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պորտուգալացու համար «Լիվերպուլը» 5 մլն ֆունտ կվճարի, ևս 2,7 մլն «Ֆուլհեմը» կարող է ստանալ բոնուսների տեսքով։
Կարվալյուն պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը, նա արդեն բուժզննում է անցել։
Սպասվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի մայիսին։
























































