«Արսենալը» դիտարկում է «Տոտենհեմի» նախկին խաղացող Գարեթ Բեյլի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Ըստ Fichajes-ի՝ «զինագործներին» գրավում է նրա՝ Պրեմիեր լիգայում խաղալու փորձը, ինչպես նաև այն, որ «Ռեալի» աստղը կստանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ուելսցի ֆուտբոլիստը, ով նախկինում երկու անգամ խաղացել է հյուսիսային Լոնդոնում, դեռ պետք է իր համար նոր թիմ ընտրի, և նա, ամենայն հավանակնությամբ, չի մնա Իսպանիայում, ինչը երեկ հաստատել էր նաև նրա գործակալը։
Նշենք, որ այս տրանսֆերը կարող է դարձնել Բեյլին «Տոտենհեմի» երկրպագուների ամենաատելի ֆուտբոլիստը:
























































