«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները հրաժարվել են Մաուրիսիո Պոչետինոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու մտքից։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» չի համագործակցի Պոչետինոյի հետ այն փոխհատուցման պատճառով, որը պետք է վճարվեր արգենտինացու ներկայիս ակումբին (ՊՍԺ): Կարմիր սատանաները պետք է 15 միլիոն ֆունտ ստերլինգ փոխանցեն Փարիզ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները որոշել են թիմ հրչավիրել Էրիկ տեն Հաագին, ով այժմ գլխավորում է Ամստերդամի «Այաքսը»։
























































