«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում կոչ է արել իր թիմակիցներին անել ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար:
«Մենք պայքարելու ենք մինչև մեր վերջին շունչը. Առա՜ջ․․․: Շատ բաներ կան, որոնց համար պետք է պայքարել մինչև վերջ։ Մենք երբեք չպետք է հրաժարվենք նպատակներին հասնելուց, որոնք մնում են հնարավոր և մեր հասանելիության սահմաններում»,- գրել է Ռոնալդուն:
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
























































