Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը կփորձի մասնակցել մրցաշրջանի առաջին գլխավոր մրցաշարին՝ Օգաստայում անցկացվող Masters-ին:
«Այս պահին ես զգում եմ, որ պատրաստ եմ խաղալ»,- ասել է Վուդսը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
2021 թվականի փետրվարին Վուդսը լուրջ ավտովթարի է ենթարկվել, որը հանգեցրել է բարդ կոտրվածքների և երկու ոտքերի վնասվածքների: Նա ամիսներ է անցկացրել ապաքինման համար և դեռ չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի։
Վուդսը Օգաստայի Masters-ի հնգակի հաղթող է: