Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» 3-1 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմական ցուցանիշ է գրանցել՝ դառնալով առաջին մարզիչը, ում հետ «Լիվերպուլը» արտագնա ութ անընդմեջ հաղթանակ է տարել։
Ավելի վաղ թիմը երկու անգամ հաղթել էր «Արսենալին», մեկական անգամ էլ «Քրիսթալ Փելասին», «Բարնլիին», «Ինտերին», «Բրայթոնին» և «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
Այս հանդիպումներում «Լիվերպուլը» խփել է 16 գնդակ՝ բաց թողնելով ընդամենը երկու գոլ։
























































