«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն երեկ գրավել է «Բենֆիկայի» դարպասը։ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Լիվերպուլը» հաղթեց «Արծիվներին» (3-1):
Սադիոյի համար այս գոլը 22-րդն էր Չեմպիոնների լիգայում լիվերպուլցիների կազմում։
Այս ցուցանիշով աֆրիկացին առաջ անցավ «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդից և մերսիսայդցիների պատմության մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ավելի շատ «Լիվերպուլի» կազմում Չեմպիոնների լիգայում միայն եգիպտոսցի Մոհամեդ Սալահն է գոլ խփել՝ 33 գոլ։
























































