Ճապոնացի գեղասահորդուհի Կաորի Սակամոտոն դարձել է Մոնպելյեում անցկացվող Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։
Երկու ծրագրերի հանրագումարում Սակամոտոն վաստակել է 236,09 միավոր՝ առաջ անցնելով բելգիացի Լունա Հենդրիքսին (217,70), որը դարձել է երկրորդը և ամերիկուհի Ալիսա Լյուին, ով նվաճել է բրոնզը (211,19)։
Ռուս մարզիկները չեն մասնակցում մրցաշարին, քանի որ ավելի վաղ Գեղասահքի միջազգային միությունը կասեցրել էր նրանց մասնակցությունը Աշխարհի առաջնությանը։
Կարդացեք նաև՝ Գեղասահքի ԱԱ․ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը եզրափակչում է