Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան բարձր է գնահատել իր հաճախորդին ՝ Մաթիաս Դե Լիգտին՝ համեմատելով նրան նավթային տանկերի հետ:
«Մարդիկ ասում են, որ Մաթիասը «Յուվենտուսում» խաղային խնդիրներ ունի, բայց ես տեսնում եմ, որ նա առաջադիմում է: Առաջին անգամ նա հայտնվել է թոփ ակումբում`ուրիշ խաղային փիլիսոփայությամբ, իսկ մինչ այդ նա սովոր էր «Այաքսին»։
Դե Լիգտը նավթային տանկերի պես է: Նա կայուն է: Բայց երբ նա գտնի իր խաղը, հնարավոր չի լինի կանգնեցնել նրան», — Ռայոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
