ՊՍԺ-ի հանդերձարանում մթնոլորտը շարունակում է թեժանալ: Այս մասին հայտնում են ֆրանսիական RMC Sport-ը։
Պաշտպան Աշրաֆ Հակիմին դժգոհել է իր խաղընկերների վերաբերմունքից գործին, և նրանք, իրենց հերթին, դադարեցրել են շփվել մարոկկացու հետ։
Իրադարձությունների այս զարգացման կապակցությամբ Աշրաֆը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Հիշեցնենք, որ Հակիմին ՊՍԺ է տեղափոխվել Միլանի «Ինտերից» 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆը Լիգա 1-ում անցկացրել է 23 հանդիպում։ Նա դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։