Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության VBet Ա լիգայի կիսաեզրափակիչում իրար հանդիպեցին «Գյումրին» և «Էրեբունին»:
«Գյումրին» խաղի մեկնարկում միավորների առավելություն ստացավ, իսկ «Էրեբունին» քառորդի միջնամասում կարողացավ հավասարեցնել խաղի ընթացքը, սակայն «Գյումրին» ընդմիջման գնաց հաշվի մեջ առավելությամբ ` 26-32։
Երկրորդ քառորդն անցավ փոխադարձ դիպուկ նետումներով: «Էրեբունին» ունեցավ չնչին առավելություն`53-50: Խաղի ընթացքը չփոխվեց նաև մեծ ընդմիջումից հետո` «Էրեբունին» պահպանեց հաղթական հաշիվը` 89:83։ «Էրեբունին» հաղթեց նաև 4-րդ քառորդում և 116-110 հաշվով ավարտելով հանդիպումը` դուրս եկավ եզրափակիչ։
Խաղի MVP (ամենաարժեքավոր բասկետբլոլիստ) ճանաչվեց «Էրեբունիից» Օմեգա Հարիսը, ով վաստակեց 38 միավոր, զամբյուղից անդրադարձած գնդակին տիրեց 4 անգամ, կատարեց 10 արդյունավետ փոխանցում։