Տղամարդկանց գեղասահքի Պեկինի օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը վնասվածքի խորացման վտանգի պատճառով չի մասնակցի գալիք Աշխարհի առաջնությանը։
«Ցավում եմ, որ պետք է հրաժարվեմ Աշխարհի առաջնությունը մասնակցելուց։ Այս մրցաշարին պատրաստվում եմ Պեկինից վերադառնալուց հետո։ Որոշ ժամանակ է, ինչ վնասվածք եմ ստացել և չեմ ուզում սրել այն»,- բացատրել է Չենը։
ԱՄՆ-ի հավաքականում Չենին կփոխարինի Քեմդեն Պուլկինենը։
2022 թվականի գեղասահքի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում։ Մրցաշարի նախատեսված ժամկետներն են՝ 2022 թվականի մարտի 21-ից մինչև մարտի 27-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը։ Մանրամասներն՝ այստեղ։