«Վաշինգտոն Կապիտալսի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը NHL-ի կանոնավոր առաջնության խաղում «Նյու Յորք Այլենդերսի» դարպասը խփած գոլի շնորհիվ (4:3 B), դարձավ առաջնության պատմության եվրոպացի լավագույն ռմբարկուն։
Հիշեցնենք, որ Օվեչկինի համար այս տափողակը 767-րդն էր լիգայում, ինչը թույլ տվեց Ալեքսանդրին շրջանցել չեխ Յարոմիր Յագրին (766) և դուրս գալ մաքուր 3-րդ տեղը NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում:
NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Օվեչկինից առաջ են միայն երկու խաղացող՝ կանադացիներ Գորդի Հոուն (801) և Ուեյն Գրեցկին (894):
Ընթացիկ կանոնավոր առաջնությունում Օվեչկինը 59 հանդիպումներում իր ակտիվում ունի 72 (37 + 35) միավոր։