Արգենտինայի հավաքականի մարզչի օգնական Ռոբերտո Այալան նշել է, որ ազգային հավաքականը տեսանելի ապագայում կարող է դառնալ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասնակիցներից մեկը։
«Կարծում եմ, որ Արգենտինան կհրավիրվի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա: Մենք կկարողանանք մասնակցել այս մրցաշարին և անցկացնել մեզ անհրաժեշտ հանդիպումները։
Մենք ձգտում ենք ապահովել, որ խաղացողները լավ մարզավիճակում լինեն»,- մարզչի խոսքերն է մեջբերում La Red-ը։
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականը ժամանակից շուտ որակավորվել էր Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։
























































