Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Մալյորկայի» նկատմամբ՝ 3-0 հաշվով։
55-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը առաջ մղեց դաշտի տերերին հաշվի մեջ, 77-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Բենզեման դուբլի հեղինակ դարձավ ու վերջակետ դրեց խաղի ելքին։
Մադրիդի «Ռեալը» վաստակեց 66 միավոր և ամրապնդվեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում։ «Մալյորկան» 26 միավորով 16-րդ տեղում է:
Հանդիպման գոլերն՝ այստեղ։