Անխել Դի Մարիան շուտով կվերադառնա Լիսաբոնի «Բենֆիկա»: Այդ մասին գրում է պորտուգալական մամուլը։ Հաղորդվում է, որ արգենտինացին արդեն տվել է վերադառնալու իր համաձայնությունը։ Նա զրույց է ունեցել ակումբի ղեկավարության հետ։
Դի Մարիան այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։ Մինչ այդ նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Մադրիդի «Ռեալում»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նա կդառնա ազատ գործակալ: