ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի հայրն արդեն կապ է հաստատել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի տեղափոխության հարցը:
Մեսսին 2000-ից 2021 թվականներին եղել է «Բարսելոնայի» համակարգում, բայց 2021 թվականի ամռանը տեղափոխվել է ՊՍԺ՝ պայմանագրի ավարտից հետո: Անձամբ հարձակվողը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ, բայց ակումբին թույլ չտվեցին գրանցել գործարքը՝ ֆինանսական վատ վիճակի պատճառով:
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն ավելի վաղ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից: Մրցաշարի 1/8 եզրափակչում փարիզեցիները երկու խաղերի արդյունքում զիջել են «Ռեալին»՝ 2-3 հաշվով: Դրանից հետո շշուկներ տարածվեցին, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Մեսսին ընթացիկ մրցաշրջանում 26 խաղի է մասնակցել և դարձել 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
























































