«Բարսելոնան» Լա լիգայի 28-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակի շնորհիվ (4:0) ոչ միայն վաստակեց 3 միավոր, այլև գերազանցեց իր հավերժական մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» ռեկորդը։
Այս խաղում կատալոնացի կիսապաշտպան Ռիկի Պուչը խփեց իր առաջին գոլն այս մրցաշրջանում։ Նա դարձավ 22-րդ խաղացողը, ով գոլ խփեց Լա Լիգայի այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում, ինչը ռեկորդ է 21-րդ դարում: 2019/20 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում գոլի հեղինակ է դարձել 21 ֆուտբոլիստ, հայտնում է Opta Jose-ն։

Լա Լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» կխաղա «Ռեալի» դեմ Էլ Կլասիկոյում․ հանդիպումը կկայանա մարտին 20-ին, Մադրիդում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 3,55։
























































