Մարտի 16-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաև Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի ներկայացուցիչները։
Հայաստանն այդ մրցաշարում կներկայանա 15 հոգուց բաղկացած թիմով՝ սնոուբորդ, նստած հոկեյ և դահուկավազք սպորտաձևերում:
Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունը կազմակերպել է իր մարզիկների մարզումները, իսկ Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեն ապահովել է հայ մարզիկների մասնակցությունն այդ մրցաշարին: