Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն համեմատել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիրշտիանու Ռոնալդուին․
«Կարծում եմ՝ Բենզեման շատ ավելի ուժեղ է Ռոնալդուից՝ որպես կենտրոնական հարձակվող։ Ռոնալդուն, վան Բաստենը, Լևանդովսկին, Իբրահիմովիչը ․․․ և Բենզեման՝ նրանց կողքին։ Վերջին 20 տարիների ընթացքում նա այդ ցուցակում է։ Նա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում 3-րդն է, չնայած 6 տարի չի խաղացել ազգային թիմում։ Բենզեման մարդասպանի բնազդ ունի և Զիդանի վարպետությունը»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք՝ Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացի հարձակվողն Իսպանիայի առաջնության 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։