Ռոման Աբրամովիչից «Չելսին» գնելու պայքարը նոր թափ է հավաքում։
Ինչպես հայտնում է ESPN-ը, ակումբը գնելու հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի գործարար Վուդի Ջոնսոնը, ով NFL-ի Նյու Յորք Ջեթս ակումբի սեփականատերն է։
Բացի այդ, պայքարի մեջ է մտել նաև Սաուդյան Արաբիայից մի կոնսորցիում: Նշվում է, որ արդեն կա առնվազն 10 պոտենցիալ գնորդ։ Հիշեցնենք, որ Աբրամովիչին «Չելսին» պատկանում է 2003 թվականից։
Ավելի վաղ Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, որ ցանկանում է դառնալ «Չելսիի» սեփականատերը։ Մանրամասներն՝ այստեղ։
























































