Լոնդոնում կայացավ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպումը, որում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Էվերթոնին»։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սոն Հին Մինը, Սերխիո Ռեգիլոնը և Հարի Քեյնը, ով դարձավ դուբլի հեղինակ: Եվս մեկ գոլ խփեց Մայքլ Քինը՝ բայց սեփական դարպասը։ «Տոտենհեմը» 45 միավորով 7-րդ տեղում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Էվերթոնը» 25 խաղից հետո 22 միավորով 17-րդ տեղում է։
























































