«Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պատրաստ է հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել 25 միլիոն եվրո։
Ռասպադորիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































