Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության առաջին շրջանի ավարտից մի քանի տուր առաջ առաջատարները շարունակում են հաղթանակների շարքը:
Այս մրցաշրջանի ֆավորիտներից մեկը` «Ուրարտու»-ն, մրցելով «Գյումրի»-ի հետ, կարողացավ հաղթել` առավելություն ունենալով բոլոր քառորդներում: Երևանյան թիմը գերազանցեց մրցակից «Գյումրի»-ին 128:93 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Խոսե Նուչանթավոնգն էր, ով հավաքեց 28 միավոր, 10 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 13 արդյունավետ փոխանցում:
Այժմ կանոնավոր առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է, երկրորդ տեղում ընթանում է «Էրեբունի»-ն, և եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ն: