Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն օլիմպիական շքանշաններից զրկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին։ Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։
«ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը, ելնելով ստեղծված իրավիճակի բացառիկ հանգամանքներից և հաշվի առնելով Օլիմպիական խաղերի ընթացքում զինադադարի ծայրահեղ լուրջ խախտումները և նախկինում Ռուսաստանի կառավարության կողմից Օլիմպիական կանոնադրության այլ խախտումները, հատուկ որոշում է կայացրել նրանցից հետ վերցնել Օլիմպիական շքանշանները»,- ասվում է հայտարարությունում։