Լեհական «Զիելոնա Գորա» ակումբը հայտարարել է բասկետբոլի VTB Միասնական լիգայից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել VTB Միասնական լիգային այս երեք տարվա բարձր մակարդակի մարզական մրցումների համար:
Սակայն այժմ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան բասկետբոլը: Մենք ավարտում ենք մեր մասնակցությունը մրցաշարին»,- ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հինգշաբթի օրը էստոնական «Կալև» ակումբը ևս հայտարարեց լիգայում իր մասնակցությունը դադարեցնելու մասին։