ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Առաջին խաղում փարիզեցիները հաղթել են 1-0 հաշվով։
«Մենք հույս ունենք պատմություն կերտել ՊՍԺ-ում: Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Մենք շատ քրտնաջան աշխատում ենք։
Իհարկե, թիմին մի քիչ ավելի շատ է պետք պատրաստվել։ Նրանք անկասկած այլ խաղ ցույց կտան Մադրիդում: Բայց մենք հույս ունենք պատմություն կերտել՝ հաղթելով «Ռեալին»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Marca-ն: