«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կազմել է թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների կարճ ցուցակը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «կարմիր սատանաների» ցուցակում հայտնվում են միայն երկու մասնագետներ՝ Էրիկ տեն Հագը «Այաքսից» և Մաուրիսիո Պոչետինոն, ով գլխավորում է ՊՍԺ-ն։
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ժամանակավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին որպես մշտական մարզիչ չի դիտարկի: Մոտ ժամանակներս մանկունիանցիները բանակցություններ կսկսեն տեն Հագի և Պոչետինոյի հետ։
63-ամյա Ռանգնիկը գլխավորել է անգլիական թիմը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին։ Մրցաշրջանի ավարտից հետո նա պաշտոն կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում։