«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրիյը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Inter Live-ը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ գործարքի կայացման հավանականությունը բավականին մեծ է։
«Ներաձուրիների» և պաշտպանի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում դե Վրիյը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։