Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, «Միլանը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Զլատան Իբրահիմովիչի հետ։ Նրան առաջարկվել է ևս մեկ մրցաշրջանի պայմանագիր։
Միաժամանակ նկատվում է ֆինանսների զգալի կրճատում։ Շվեդին պատրաստ են վճարել տարեկան ընդամենը երեք միլիոն եվրո՝ գործող պայմանագրով նախատեսված յոթի փոխարեն։
Բացի այդ, կան բոնուսներ հանդիպումների և գոլերի համար: Այսպիսով, Զլատանի աշխատավարձը կարող է հասնել հինգ միլիոն եվրոյի։
Զլատանը երազում է մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը. նրա վերջնական որոշումը նոր պայմանագրի վերաբերյալ կախված կլինի Շվեդիայի՝ մրցաշարին մասնակցելու իրավունք վաստակելուց:
























































