«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Ռոմայի» դիտակետում, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իր թիմ հրավիրել պորտուգալացի աստղին։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն և Ռոնալդուն նախկինում աշխատել են Մադրիդի «Ռեալում»:
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակում Կրիշտիանուն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































