Կիպրոսի առաջնության 21-րդ տուրում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»։
Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց։ Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակեց 34 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































