«Բրագայի» բրազիլացի պաշտպան Բրունո Վիանան վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի», հայտնում է մերձմոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։
Վիանան, ով արտաքինով բավականին նման է հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթին, 2016 թվականին «Կրուզեյրոյից» տեղափոխվել է «Օլիմպիակոս» և հունական ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո հայտնվել է «Բրագայում»։ 2021 թվականին Վիանան վարձավճարով հանդես է եկել «Ֆլամենգոյում», որտեղ 36 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
«Խիմկիի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Դավիդյանը։
Спасение Нью-Йорка подождёт.
Ты нужен «Химкам», Агент J! 😎 pic.twitter.com/T14UUa5V8a
— ФК «Химки» (@fc_khimki) February 9, 2022
























































