Calciomercato հրատարակությունը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» երկու անգամ փորձել է ձեռք բերել Լիոնել Մեսսիին։
Աղբյուրի համաձայն՝ 2001 թվականին «սերուցքայինները» ցանկացել են պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի հետ, սակայն գործարքն այդպես էլ իրականություն չի դարձել։ Իսկ 2018 թվականին «Արքայական ակումբի» ղեկավարությունը արգենտինացուն դիտարկել է որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։
Նշվում է նաև, որ եթե նույնիսկ գործը հասներ պաշտոնական առաջարկի, ապա և՛ Մեսսին, և՛ «Բարսելոնան» չէին համաձայնի նման տրանսֆերի:
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է եկել 2003-ից 2021 թվականներին։ Այժմ արգենտինացին խաղում է ՊՍԺ-ում։
























































