Իտալական «Յուվենտուսը» առաջվա պես մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Պաուլո Դիբալայի հետ: Այս մասին հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը:
«Մենք գործ ունենք մեծ թվով պայմանագրերի հետ: Հունիսին դրանք 4-5-ը կլինեն: Մենք կաշխատենք առաջիկա շաբաթվա ընթացքում, որ այս խնդիրն անհատապես լուծենք: Նրանք պրոֆեսիոնալներ են»,- Նեդվեդի խոսքերն է փոխանցում DAZN-ը:
28-ամյա Դիբալան 2015 թվականից է հանդես գալիս թիմում, ուր տեղափոխվել էր «Պալերմոյից» 41 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստն Ա Սերիայի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































