«Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լաբոտկան և հարձակվող Մաթեո Պոլիտանոն չեն կարողանա օգնել իտալական թիմին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում: Այս մասին հայտնում է իտալական թիմի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ երկու ֆուտբոլիստն էլ այսօր՝ փետրվարի 14-ին, բուժզննում են անցել. նրանց մոտ աջ ազդրի վնասվածքներ է հայտնաբերվել, ինչի պատճառով նրանք չեն կարողանա մասնակցել հինգաշբթի օրվա խաղին:
«Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ փետրվարի 17-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 24-ին Իտալիայում:
























































