«Քրիսթալ Փելասը» չի կարողանա ավարտին հասցնել «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Գալագերը հաջորդ ամառ կվերադառնա «Չելսի»: Քոնորն այս մրցաշրջանն անցկացնում է «Արծիվների» կազմում՝ որպես վարձավճարով խաղացող:
Ընթացիկ մրցաշրջանում Գալագերը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում։ Նա իր հաշվին ունի 7 գոլ և 3 գոլային փոխանցում։
























































