Նիդեռլանդների հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում, հայտնում է SempreInter-ը:
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել նրա գործակալի հետ։
Նշվում է, որ տալանա ակումբը ցանկանում է նրա տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 30 մլն եվրո։ Նշենք, որ Դե Վրեյի պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Ա Սերիայում 19 հանդիպում է անցկացրել:
























































