Մադրիդի «Ռեալը» մտադիր է ակտիվացնել «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի հետգնման կետը, հայտնում է Goal-ը։
Իսպանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել 2020 թվականի սեպտեմբերին։
Մադրիդցիները կարող են նրան վերադարձնել 27,5 միլիոն ֆունտ ստեռլինգով․ այդպիսի կետ է նշված եղել ֆուտբոլիստի պայմանագրում:
«Ռեալը» կփորձի օգտվել հնարավորությունից 2022 թվականի ամռանը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պետք է ուժեղացնի իր պաշտպանությունը, հայտնում է աղբյուրը։
























































