«Ռեալ Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու խաղաոճը դուր է գալիս ակումբի նախագահ Ժոան Լապորտային։ «Բարսան» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն «Բետիսը» ցանկանում է Ֆեկիրի տրանսֆերի համար ստանալ 80 միլիոն եվրո։
Ֆրանսիացին 2019 թվականից է հանդես գալիս «Բետիսում», որտեղ տեղափոխվել է «Լիոնից»։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի, խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































