Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» որոշել է փոխարինող գտնել հարձակվող Էրլինգ Հոլանդին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբն այս ամառ։
Ըստ աղբյուրի՝ նորվեգացուն պետք է փոխարինի «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին։ «Մեղուները» ֆուտբոլիստի հետ արդեն պայմանավորվել են հինգ տարվա պայմանագրի շուրջ։
Ադեյեմին «Բորուսիային» կարժենա 20 միլիոն եվրո։
Ավստրիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
























































