Լա լիգայի 24-րդ տուրի «Վիլյառեալ» — «Ռեալ» (0:0) հանդիպումը Կառլո Անչելոտիի համար 100-րդն էր մադրիդյան ակումբի գլխավորությամբ Իսպանիայի առաջնությունում։
Իտալացու գլխավորությամբ առաջին հարյուր հանդիպումներում Մադրիդի «Ռեալը» վաստակել է 233 միավոր։ Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ միայն մեկ մարզիչ է ավելի լավ արդյունք գրանցել Լա Լիգայի առաջին հարյուր հանդիպումներում. Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «սերուցքայինները» վաստակել են 241 միավոր: Զինեդին Զիդանը 231 միավորով երրորդն է։
Most points in their first 100 LaLiga games with Real Madrid (calculated at 3 points per win):
🥇 Jose Mourinho: 241 points
🥈 CARLO ANCELOTTI: 233 points
🥉 Zinedine Zidane: 231 points
4⃣ Miguel Munoz: 229 points
5️⃣ Leo Beenhakker: 227 points pic.twitter.com/fzUMAM82Jp— MisterChip (English) (@MisterChiping) February 12, 2022
Լա Լիգայի հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ալավեսին»․ հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,19 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Ալավեսի» հաղթանակը՝ 15,50։
























































