«Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Կառլոս Տևեսը բանակցություններ է վարում MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը:
Ամերիկյան ակումբը 38-ամյա խաղացողին պայմանագիր է առաջարկել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Անցած ամառ «Բոկա Խունիորսից» հեռանալուց հետո Տևեսն ազատ գործակալի կարգավիճակում է:
Տևեսի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 600 հազար եվրո։
























































