ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին: Հունիսի 30-ին, խաղացողը, ում ապագան կապում են Մադրիդի «Ռեալի» հետ, կարող է դառնալ ազատ գործակալ:
«Ես դեռ որոշում չեմ կայացրել։ Կարծում եմ՝ «Ռեալի» հետ հանդիպումները (Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում) կարող են շատ բան փոխել։
Ու չնայած հիմա ես ամեն ինչ անելու իրավունք ունեմ (հունվարի 1-ից Մբապեն կարող է բանակցել այլ ակումբների հետ), ես չեմ պատրաստվում խոսել մրցակիցների հետ կամ նման բան անել։
Ես ցանկանում եմ հաղթել «Ռեալին» և փորձել որոշել դիմակայության ճակատագիրը: Իսկ հետո կտեսնենք»,- մեջբերում է Մբապեին L’Équipe-ը։
























































